38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մինչև «թոշնեն վարդերը»

Մինչև «թոշնեն վարդերը»
20.07.2012 | 20:51

Շուրջ մեկ ամիս առաջ «Տեսանկյուն»-ի կայքում հրապարակվեց տողերիս հեղինակի «Անդրադարձ Տավուշի մարզի ԶԼՄ-ներին» վերնագրով հրապարակումը, որը ցարդ ունեցել է շուրջ 700 դիտում։

Իհարկե, այդ հոդվածը գրելիս դույզն-ինչ չեմ մտածել, որ անհրաժեշտություն կառաջանա կրկին անդրադառնալու հիշյալ թեմային։ Բայց պարզվում է, որ մեկ անգամ ևս անհրաժեշտ է մատնանշել անհաճո փաստեր, որոնք պատիվ չեն բերում Տավուշի մարզի որոշ լրատվամիջոցների։ «Իջևան» հեռուստաստուդիան իր աշխատանքները շարունակում է նույն գործելաոճով` հեռարձակելով միայն ֆիլմեր և տեսահոլովակներ։ Ճիշտ կլինի, որ այդ հեռուստաստուդիան վերանվանվի «Իջևան» կինոհեռարձակման կետ, որովհետև զուրկ է սեփական «արտադրանքից»։
Իջևանի քաղաքապետարանի «Իջևան» թերթը, որի մասին նույնպես քննադատական խոսք էր ասվել վերոհիշյալ հոդվածում, շարունակում է զարմացնել իր հրապարակումներում եղած տարօրինակ ձևակերպումներով։ Նշենք նրանցից սոսկ երեքը։ Թերթի 4/45 հունիսի 2012 թ. համարում հանդիպում ենք հետևյալ նախադասությունը. «Իսկ քաղաքի մուտքը զարդարող վարդերի առկայության մասին հիացմունքով արտահայտվեց դեսպանը` ընդգծելով, որ բարեկամությունը կտա իր արդյունքները»։ Ա՛յ քեզ բան. ի՞նչ կապ ունեն վարդերը բարեկամության հետ։ Եվ մի՞թե բարեկամությունը կընդհատվի վարդերի թոշնելուց հետո։ Հաջորդ օրինակը վերցված է թերթի նույն համարից։ «Ցուցահանդես-վաճառք Իջևանի վարժարանում» հոդվածի եզրափակիչ նախադասությունը հետևյալն է. «Ավարտից հետո նրանք համոզվեցին, որ ճիշտ էին կազմակերպել միջոցառումը, և արդյունքն էլ ակնհայտ է` գեղեցիկն ուղեկցվեց ճիշտ ֆինանսական միջոցների հայթայթմամբ»։ Դե եկ ու հասկացիր, թե ինչ են իրենցից ներկայացնում «ճիշտ ֆինանսական միջոցները»։ Մի՞թե թերթի հոդվածն ընթերցողին առաջարկվող ռեբուս կամ գլուխկոտրուկ է։ Կրկնությունից խուսափելու համար նշենք, որ հիշյալ կայքում 08.06.2012 թ. հրապարակման մեջ նշված դիտողությունները նույնությամբ կարելի է տարածել նաև թերթի 4/45 հունիսի 2012 թ. համարի վրա։ Թերթն ընթերցում են նաև դպրոցականներ ու ուսանողներ և ցավալի է, որ նրանց խոսքատիրապետման վրա նման լեզվական մեղանչումները կարող են ունենալ բացասական ներգործություն։ Կարծում ենք, որ Իջևանի քաղաքապետարանը կասի իր վճռական խոսքը վերոնշյալի վերաբերյալ։

Նույն թերթի 2/43 մարտ 2012 թ. համարում կարդում ենք. «Նա (խոսքը Իջևանի քաղաքապետի մասին է) միշտ քաղաքի մաքրությունն ապահովող մարդկանց հետ շրջում և անձամբ է հետևում կատարված աշխատանքների որակին»։ Զավեշտալի է, իհարկե։ Մի՞թե բազմազբաղ քաղաքապետը (որի 8-ամսյա գործունեության ընթացքում ավելի շատ աշխատանքներ են իրականացվել, քան իր նախորդի 12 տարվա «անգործունեության» ժամանակահատվածում) այնքան ժամանակ ունի, որ մաքրություն ապահովող մարդկանց (հավաքարարների) հետ միշտ շրջի քաղաքում և անձամբ հետևի կատարվող աշխատանքների որակին։ Չէ՞ որ դրա համար կան համապատասխան անձինք։

Զավեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 39367

Մեկնաբանություններ